The New York Times-ը հայտնում է, որ վերականգնվել է Վերածննդի դարաշրջանի Ադամի բացառիկ արձանը, որը պահվում էր Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում և ջարդուփշուր էր եղել 2002-ին:
ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին, ԵՄ խորհրդական Քեթրին Էշթոնը և Իրանի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆին Օմանում բանակցում են Իրանի միջուկային ծրագրի շուրջ:
Օրերս մամուլում արծարծվեց այն թեման, թե մաքսազերծման գործընթացներում վերահսկվող ապրանքների նույնականացման փորձաքննությունը, որ գործում է կառավարության 2009թ. որոշմամբ, ապրանքներ ներկրողների համար բարդություններ է առաջացնում:
ՀԱԿ-ը երեկ հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ «Ակտիվ քաղաքական գործողությունների անորոշ ժամանակով հետաձգումը կարող է դառնալ ճակատագրական սխալ, քանի որ վարչախումբն այդ ժամանակամիջոցը կարող է օգտագործել սեփական ճամբարն առավելագույնս մոբիլիզացնելու և Համաժողովրդական շարժման ներսում պառակտումներ առաջացնելու համար»:
Իրաքի պաշտպանության նախարարությունը պնդում է, որ ԱՄՆ-ի ղեկավարությամբ միջազգային կոալիցիայի՝ «Իսլամական պետություն» խմբավորման ավտոշարասյան վրա իրականացրած վերջին օդային հարվածներից, հնարավոր է, վիրավորվել է այդ ջիհադական խմբի ղեկավարը:
Ամերիկյան Forbes պարբերականը հրապարակել է մոլորակի ամենաազդեցիկ մարդկանց ցուցակը, որը գլխավորել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Աշխարհի 72 ամենահզոր քաղաքական, հասարակական գործիչների և գործարարների ցանկում, ինչպես և 2013-ին, կա 9-ը կին։
Կան տարբեր կարծիքներ այն մասին՝ արդյո՞ք աշխարհը գտնվում է երրորդ աշխարհամարտի պայմաններում, թե ոչ։
Թվում է՝ այս հարցում ճիշտ կողմնորոշվելու համար պետք է առաջնորդվել այն բանով, թե արդյո՞ք աշխարհը տվյալ գոյաբանական ռիսկերի պայմաններում գործողության մեջ է մտցրել բոլոր հնարավոր ուժերը...